Ֆիլիպիններում անհայտ անձինք հենց իր տանը սպանել են գեղեցկության մրցույթի 23-ամյա հաղթող Մարի Քրիստին Բալագտասին, հայտնում է The Daily Mail-ը:

Բրիտանական պարբերականի փոխանցմամբ՝ Բալագտասը բացել է տան դուռն ու կրակոց ստացել գլխին, ինչից հետո 2 տղամարդիկ դիմել են փախուստի: Ականատեսների վկայությամբ՝ հանցագործները դրանից րոպեներ առաջ աղջկան շոկոլադ ու ծաղիկներ էին տարել:

Իրավապահները չեն բացառում, որ սպանության հեղինակը կարող է լինել գեղեցկուհու ընկերը, որի նկատմամբ այժմ հետախուզում է հայտարարվել:

Հավելենք, որ ֆիլիպինուհին 2 անգամ է ճանաչվել գեղեցկության մրցույթի հաղթող՝ 2009 և 2010թթ.: