Լեհաստանում հիշում են Սմոլենսկի մերձակայքում լեհական Տու-154Մ նախագահական ավիահանրանավի զոհերին: Երկրի տարբեր քաղաքներում կազմակերպվել են սգո միջոցառումներ, տեղի են ունենում հոգեհանգստյան կարգեր, ծաղիկներ են դնում ավիաաղետից զոհվածների գերեզմաններին:
Վարշավայում հիշատակի միջոցառումներն սկսվել են վաղ առավոտյան սեմինարական կոստյոլում: Զոհվածների հիշատակը հարգելու համար քաղաքի բնակիչները հավաքվել են նախագահական պալատի մոտ: Այստեղ մարդիկ ծաղիկներ են դնում եւ մոմեր վառում: Պլանավորված են բազմաթիվ արարողություններ եւ պաշտոնատար անձանց ելույթներ:
Կրակովում մարդիկ գնում են Վավելի թագավորական դղյակ, որտեղ թաղված է նախագահական զույգը՝ Լեխ եւ Մարիա Կաչինսկիները: Շատ քաղաքներում տեղական ժամանակով ուղիղ ժամը 08:41-ին (Երեւանի ժամանակով 10:41-ին)՝ յոթ տարի առաջ գետնին ինքնաթիռի բա խման պահին, հնչել են շչակները, եւ սկսվել է լռության րոպեն: Երեկոյան Լեհաստանի մի քանի քաղաքներում տեղի կունենան հիշատակի երթեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: