«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է գրանցվել մայրաքաղաքի դպրոցներից մեկի բակում. երկու դպրոցական ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:

 

Դեռահասները սովորում են նույն դպրոցի 10-րդ եւ 11-րդ դասարաններում։ Ըստ նախնական վարկածի՝ դպրոցի տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտի վրա՝ դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար, ինչից ընկճվելով, նույն օրը՝ ժ.10.00-ին՝ դպրոցի բակում դպրոցականը եւ նրա ընկերը ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ նման ահազանգ գրանցվել է: Այս պահին Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքում դեպքի հանգամանքներն են պարզվում: