ՀՀ ԱԻՆ-ում, ապրիլի 13-ին, ժամը 22:05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում քաղաքացին նավակով մտել է Սեւանա լիճ և չի վերադարձել: Սեւանա լճում հայտնաբերվել է դատարկ նավակը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանն ասաց, որ մոտ մեկ ժամ առաջ փրկարարները ջրից դուրս են բերել իրենց գյուղի բնակիչ Հովիկ Եփրեմյանի դին: 

 

Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ 46-ամյա բնակչը հոգեկան խնդիրներ է ունեցել և այդ կերպ ինքնասպանություն է գործել: «Կինը, եղբոր տղան վազել են հետևից, չեն հասցրել, մինչև հասել են, ինքն իրեն լիճն է գցել»,- ասաց Օհանյանը: 

 

Հովիկ Եփրեմյանն ամուսնացած էր, ուներ երկու երեխա. նրանցից մեկը մեկ շաբաթ առաջ է գնացել Ռուսաստանի Դաշնություն, մյուսն էլ ծառայում է Հայոց բանակում: