Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում ռեկորդ սահմանեց:

Մրցաշարի քառորդ եզրափակչի՝ Մյունխենի «Բավարիա»-ի հետ պատասխան խաղում  պորտուգալացին հեթ-տրիկի հեղինակ դարձավ և իր գոլերի քանակն այս մրցաշարում հասցրեց 101-ի:

Այս ցուցանիշը դեռևս լավագույնն է համաշխարհային ֆուտբոլում:

Պորտուագալցուն հաջորդում է Լիոնել Մեսսին՝ 94 գոլով:

Հիշեցնենք, որ մադրդյան թիմը 4:2 հաշվով հաղթեց մյունխենցիներին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: