Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Տավուշի մարզի Բերդ, Մովսես և Չինարի համայնքներում մի շարք հանդիպումներ ունեցավ տեղի բնակչության և ազատամարտիկների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում համայնքներիբնակչության հուզող խնդիրները։ Շատ խնդիրներ արագ լուծում են գտնում նման հանդիպումների ընթացքում։