ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին' այդ երկրի Օշի շրջանի Այու գյուղում տեղի ունեցած սողանքի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց զոհվելու և վիրավորվելու, ինչպես նաև բնակավայրի և ենթակառուցվածքի ավերման պատճառ է դարձել:
Ինչպես տեղեկացրել են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը խնդրել է իր անկեղծ ցավակցությունները փոխանցել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, զորակցության խոսքերն ու շուտափույթ ապաքինման մաղթանքը' այդ բնական աղետից տուժածներին: