SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել ապրիլի 28-ին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով:

 

Ժամը 13:00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Կոմիտասի պողոտայի թիվ 36/ա շենքի բակից «Էգզոգեն թունավորում հարցականով» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ աղջկա:

 

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ, 17-այա Տաթևիկ Պ.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակի դեղահաբ է խմել: Ըստ տեղեկութունների՝ այն եղել է «Դիմեդրոլ» տեսակի: