Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը ողջունում է հայ-թուրքական տնտեսական համագործակցությունը, որի մեկնարկը տրվեց այսօր:
Քաղաքագետի համոզմամբ՝ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրների միջև տնտեսական զարգացման քաղաքականությանը միտված քայլերը կարող են նպաստել երկու պետությունների միջև նոր որակի հարաբերությունների ձևավորմանը. «Հայ-թուրքական հարաբերությունների դրական ընթացքն ավելի հավանական է, քան հայ-ադրբեջանական հարաբերություններինը: Ես կողմ եմ Հայաստանի իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը, որտեղ նախապայմաններ չկան: Հայաստանը ճիշտ արեց ժամանակին հայ-թուրքական արձանագրություներից հրաժարվելով: Ի տարբերություն Թուրքիայի՝ Հայաստանն ավելի ամուր վիճակում է գտնվում: Հակառակ պնդումների՝ բավականին վատ վիճակում է գտնվում Ադրբեջանը, իսկ Թուրքիան Բաքվի գերին է՝ ինչը մեծ զայրույթ է առաջացնում այդ երկրում»,-նշեց քաղաքագետը՝ հույս հայտնելով, որ Հայաստանն ու Թուրքիան կարոող են գործընկեր պետություններ դառնալ:
Ռիչարդ Կիրակոոսյանն անդրադարձավ նաև Մոսկվայում կայացած՝ երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը՝ նշելով, որ արդեն հանդիպումն ու երկխոսությունը դրական առաջընթաց կարելի է համարել, սակայն, ցավում է, որ Հայաստանին այդպես էլ այս տարիների ընթացքում չհաջողվեց. «Արցախի հարցում Հայաստանը չի կարողանում ունենալ խաղաղությանը նպաստող գործընկեր: Ադրբեջանն ունի դիվանագիտական ռազմավարություն և նրա մոտեցումն Արցախի հարցում մաքսիմալիստական է. Ադրբեջանն ուզում է ամեն ինչ կամ ոչինչ և այդ նպատակով անընդհատ սրում է իրավիճակը սահմանին՝ ցանկանալով դիմել ռազմական ագրեսիայի»: