Մեծ Բրիտանիայում մեկնարկել են իշխանության տեղական մարմինների մասնակի ընտրությունները: Տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին) ընտրական տեղամասերը բացվել են Անգլիայի, Ուելսի եւ Շոտլանդիայի այն քաղաքներում, որտեղ պետք է ընտրվի 88 տեղական խորհուրդների նոր կազմը:

Բրիտանիայի միակ տարածաշրջանը, որտեղ այսօր ընտրություններ չեն անցկացվում, դարձել է Հյուսիսային Իռլանդիան: Նշվում է, որ ընդհանուր առմամբ որոշվելու են ավելի քան 4,8 հազար պատգամավորական մանդատների տերերը: Բացի այդ, ընտրվելու են վեց քաղաքների, այդ թվում՝ Մանչեսթերի, Լիվերպուլի, Փիթերբորոյի, Քեմբրիջի քաղաքագլուխները:

Ընտրական տեղամասերը բաց են լինելու միչեւ տեղական ժամանակով ժամը 22:00-ն: Քվեարկության արդյունքները պետք է հայտնի դառնան մայիսի 5-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: