Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ Լոռիում արջի երկու քոթոթ են գտել: Այսօր Վանաձորի գետի ափին լքված քոթոթները տեղափոխվեցին Երևան, Կենդանաբանական այգու կլինիկա: 

 

«Հնարավոր է՝ քոթոթների մայրը հայտնված լինի թակարդում, կամ կրակած լինեն, բայց, ամեն դեպքում՝ մարդու գործոնն առկա է»,- ասում է Կովկասյան բազմազանության ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանը:

 

Նրա խոսքով՝ անդրկովկասյան գորշ արջուկներն իրենց մայրիկին հավանաբար երեկ են կորցրել, քանի որ շատ լավ խնամված, մաքուր և սիրված տեսք ունեն:

 

Մասնագետը նշեց, որ քոթոթները Կենդանաբանական այգու կլինիկայում կմնան այնքան, մինչև դուրս գան  սթրեսից. նրանց տեղը վայրի բնությունն է: