Այս օրը պատմական օր է, և ես համայն հայությանը կոչ եմ անում, որ յուրաքանչյուր ոք իր լուման ներդնի մեր պետականության և պետական սահմանի ամրապնդման գործում:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:
«Մայիսյան Եռատոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում խաղաղություն: Մեր տեսակն արդեն փոխվել է, այժմ անհնար է, որ հակառակորդը որևէ ոտնձգություն թույլ տա մեր հանդեպ: Միանշանակ համոզված եմ, որ եթե նորից պատերազմ լինի, մենք կրկին հաղթանակելու ենք»,- ասել է Վիտալի Բալասանյանը: