Մայիսի 8-ին Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարում ջրահեղձ եղած զինծառայողներից 19-ամյա Ռուբեն Մնացականյանին դեռ չեն գտել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

 

Նա նշեց՝ որոնողական աշխատանքները շարունակվում են:

 

Հիշեցնենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) եւ Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքները դեռ հայտնի չեն: