Մայիսի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հարավային և հյուսիսային հատվածներում կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (22 արկ) և հաստոցավոր հակատանկային ու ավտոմատ նռնականետեր (12 արկ):

 

ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: