ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում 2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում' պարզելու Գ.Կարապետյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները:
Քննության արդյունքների մասին ՀՀ ՔԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ: