Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանի մահվան դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանի մահվան դեպքի առթիվ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը: Դեպքի վայրի զննությամբ, ձեռնարկված անհետաձգելի դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանին հրազենային վնասվածքը պատճառվել է իր կողմից՝ իրեն ամրակցված ինքնաձիգով:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։