«Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1` Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի 8 կամուրջներին հարող հատվածներում երթևեկությունն այսօրվանից երկկողմանի բաց է:
Մյուս շինարարական աշխատանքները, կամուրջների ասֆալտապատումն ու բարեկարգումը կշարունակվեն արդեն բաց երթևեկության պայմաններում:
2016 թ. սեպտեմբերին մեկնարկած կամուրջների ու ուղեանցերի շինարարության հետևանքով երթեկությունը տեղ-տեղ միակողմանի փակվել էր և կազմակերպվում էր շրջանցիկ ուղիով: Այսօրվանից վարորդներին պատճառված անհարմարությունները կավարտվեն:
Երևան-Արտաշատ ճանապարհահատված կատարած վերջին այցի ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանձնարարել էր, շինարարներն էլ պարտավորվել էին մինչև մայիսի 25-ը բացել երկկողմանի երթևեկը:
Վերջին երեք կամուրջների ճանապարհամերձ հատվածներից այսօր հեռացվեցին նախազգուշացնող նշանները, և երկկողմանի երթեկությունը վերականգնվեց:
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Կարապետյանը դիտարկեց նաև կատարվող աշխատանքների որակը, գործնական դիտողություններ արեց:
Ճանապարհաշինարարները հավաստիացրին, որ աշխատում են առավելագույն արագությամբ և պայմանագրով նախատեսված ժամկետներում՝ մինչև նոյեմբեր ամիսը, նոր ուղեանցերի կառուցման, գոյություն ունեցող ուղեանցերի վերակառուցման շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...