Հայաստանի արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը դեռևս վաղ է համարում նախարարությունում կադրային փոփոխությունների մասին խոսելու համար: Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նորանշանակ նախարարը, անդրադառնալով արդարադատության ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ հարցին, նշեց, որ կարող է դրանք առանձնացնել, սակայն խոստացավ այդ մասին խոսել մի քանի օր հետո:
Դավիթ Հարությունյանը նաև հիշեցրեց, որ ՀՀ կառավարության ղեկավար-նախարարի պաշտոնն այլևս չի լինելու, լինելու է կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոն: Հարցին, թե այդ պաշտոնը իր համա՞ր էին ստեղծել, Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ մինչև իր կառավարություն տեղափոխվելն այդ պաշտոնում այլ պաշտոնյաներ ևս աշխատել են: