«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր նախկին թիմակցին` Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Պյեր Էմերիկ Օբամեյանգի հեղինակված գոլին` Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում:

Հիշեցնենք, որ դորտմուդցիները 2:1 հաշվով հաղթել են «Այնտրախտ»-ին և նվաճել գավաթը:

Օբամեյանգը 11 մետրանոցից գեղեցիկ գոլ է հեղինակել և հաղթանակ բերել իր թիմին:

Մխիթարյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.

«Քո հաղթական գոլը լավ ստացվեց»:

«Շնորհակալ եմ մեծ եղբայր, ես արեցի քո նման»,- պատասխանել է Օբամեյանգը: