Մայիսի 30-ին Արցախում հրազենային ծանր վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը։ Նա նշեց, որ զինծառայողն այս պահին գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում և վիճակը ծանր է։ «Զինծառայողը վիրավորում է ստացել աջ ազդրի ստորին երրորդական հատվածում»,- հայտնեց Խաչատրյանը։