Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ տեղի ունեցած հարձակումը որակել է որպես ահաբեկչություն: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ոստիկանները վիրավորել էին իրավապահ մարմնի աշխատակցի վրա մուրճով հարձակում իրականացնող անձին, ով հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Պարզվում են ահաբեկչության շարժառիթները։
Մայրաքաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ էին արել խուսափել տաճարի մոտակայքում հայտնվելուց, որի ներսում շուրջ 900 զբոսաշրջիկ է արգելափակված մնացել: