«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այն համոզման է, որ ընդդիմություն համարվելու չափանիշները չեն պայմանավորվում իշխանության առաջարկած նախագծերին դեմ քվեարկելով. «Ես այն կարծիքին չեմ, որ ընդդիմություն լինել, նշանակում է դեմ քվեարկել իշխանության բերած նախագծերին, այդ թվում և Կառավարության ծրագրին»,-նշեց ԱԺ պատգամավորը:

 


Հարցին՝ արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի Կառավարության ծրագրին, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց. «Կողմ կամ դեմ քվեարկելով չենք լինելու ընդդիմություն. ընդդիմության չափանիշներն ամրագրված են օրենսդրությամբ և ըստ այդ չափանիշների էլ մենք համարվում ենք ընդդիմություն: եվ հետո, ո՞վ ասաց, որ իշխանությունը չի կարող լավ ծրագիր բերել և ընդդիմությունն էլ մեխանիկորեն պետք է դեմ քվեարկի: Հիմա բացառվա՞ծ է, որ իշխանությունը ներկայացնի ժողովրդաշահ ծրագիր»,-նշեց պատգամավորը՝ խորհուրդ տալով ընդդիմության որակման այլ չափանիշներ չփնտրել: