Ինչպես հաղորդում է life.ru-ն, ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, 28 ամյա Միհրան Հարությունյանը հայտնվել է աղմկահարույց պատմության կիզակետում: 

Մարզիկն իր ընկերոջ հետ Մոսկվայի կենտրոնում վիճաբանության է բռնվել մեկ այլ տղամարդու հետ: Թեժ վիճաբանությունն ավարտվել է, երբ հնչել են առաջին կրակոցները:

Միհրան Հարությունյանի հետ վիճող տղամարդը հրազենային վիրավորում է ստացել ոտքի շրջանում Միհրանին ամրակցված զենքից:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ Միհրան Հարությունյանին ամրակցված է եղել հրազեն, որն էլ վիճաբանության ընթացքում պատահաբար կրակել է:

Վիճող կողմերը` Միհրան Հարությունյանն ու վեճի բռնված մյուս երիտասարդը ցուցմունք են տվել՝ հաստատելով, որ կողմերից ոչ ոք չի ցանկացել կրակել դիմացինին և արձակված կրակոցն ընդամենը պատահականության և անուշադրության հետևանք է եղել: