Արցախի պաշտպանության բանակը հերթական անգամ հերքում է ադրբեջանական կողմի ստահոդ լուրերը: Ադրբեջանի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմը հրդեհել է Աղդամի շրջանի գյուղերը, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին  նշեց Արցախի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նման տեղեկատվություն տարածելու նպատակն է սեփական հասարակությանն ապակողմնորոշելը»,-ասաց Սենոր Հասրաթյանը: