Զլատան Իբրահիմովիչը, ով վերջերս ստացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ, վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզաբազա, որտեղ կշարունակի մարզվել վնասվածքից հետո:
Չնայած որ՝ շվեդ ֆուտբոլիստը չի երկարաձգել պայմանագիրը անգլիական ակումբի հետ, այնուամենայնիվ, մարզաբազայում մարզվելու հնարավորություն է ստացել: Այս մասին տեղեկացնում է Manchester Evening News-ը:
Իբրահիմովիչի հետ մարզումները վերսկսել են նաև նաև Էշլի Յանգը և Լյուկ Շոուն, ովքեր նույնպես վնասվածքներ ունեին:
Յանգն ու Շոուն հանգիստն անցկացրել են Դուբայում և արդեն սկսել են մարզումները, չնայած որ՝ ակումբի հիմնական կազմը մարզաբազա կժամանի հուլիսի 8-ին: