ԱՄՆ «Հայ իրավաբանական միության» (Armenian Bar Association) հրավերով Արցախի ՄԻՊ-ը հունիսի 9-ից 14-ը այցելել է Կալիֆորնիա։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հունիսի 9-11-ը Ռուբեն Մելիքյանը մասնակցել է միության 28-րդ տարեկան համաժողովին, որի շրջանակներում տեղի է ունեցել Արցախում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ առանձին պանելային քննարկում։ Բանախոսներն են եղել Ռուբեն Մելիքյանը, ԱՄՆ արևմտյան ափի Հայ դատի գրասենյակի ատենապետ Նորա Հովսեփյանը, և Լոս Անջելեսի շրջանային դատախազի տեղակալ Էմի Աշվանյանը։ Քննարկվել են Սփյուռքի մասնագիտական կառույցների կողմից Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը ներգրավվելու կոնկրետ ծրագրեր։
Հունիսի 13-ին Գլենդեյլի Հ.Ե.Դ. դահլիճում Ռ.Մելիքյանը հրապարակային հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որն ընթացել է «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Արա Խաչատրյանի հետ հարցազրույցի ձևաչափով։ Հանդիպման վերջում Ռ.Մելիքյանը պատասխանել է ներկաների հարցերին։
Հունիսի 14-ին Ռ.Մելիքյանը ՀԻՄ «Հայկական իրավունքների կոմիտեի» ղեկավար Գարո Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Գլենդեյլ քաղաքի ոստիկանություն, դրան կից ՁՊՎ, ինչպես նաև քաղաքապետարան, ծանոթացել ոստիկանությունում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, քաղաքապետարանում ներկա է եղել Քաղաքացիական ծառայության խորհրդի նիստին։
Նորաստեղծ «Արցախում մարդու իրավունքների հիմնադրամի» (Artsakh Human Rights Foundation) հրավերով Մելիքյանը մասնակցել է հիմնադրամի կազմակերպած կլոր սեղան-քննարկմանը, որի ընթացքում ձեռք է բերվել հիմնադրամի հետ Արցախի ՄԻՊ հաստատության ռազմավարական գործակցության պայմանավորվածություն։ Մելիքյանն ընդգծել է, որ Հիմնադրամի ձևավորումը դիտարկում է որպես Սփյուռքի յուրօրինակ արձագանք Արցախում ծրագրեր իրականացնելուց խուսափելուն ուղղված առանձին իրավապաշտպան կառույցների քաղաքականությանը։ Մարդու իրավունքների երաշխավորմանն աջակցող հատուկ հիմնադրամի շնորհիվ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի Արցախի քաղաքացիների համար իրականացնել այն ծրագրերը, որոնցից օգտվելու հնարավորությունը ժամանակավորապես բացակայում է։
Ռուբեն Մելիքյանն ամերիկահայերին ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը
14:58 - 17.Հունիս.2017
Առաջարկում ենք նաև
28/09/23 19:53
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Ադրբեջանին կոչ է արել հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները
09/07/23 16:26
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում
15/05/23 12:55
«Ակնկալում եմ, որ ՀՀ արդարադատությունը կառավարությունից կպահանջի հրապարակել իմ հեռացման պատճառները»
27/02/23 09:35
ՊՆ նախկին շենքի բնակիչները շարունակում են անօթևան մնալ․ դիմել եմ ՊԵԿ-ին, ՆԳՆ-ին, սոցապնախարարին
25/03/22 11:21
Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Արցախում ստեղծված լարված իրավիճակը
18/03/22 20:31
Միրզոյանը և Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն վերաբերող հարցեր
12/03/21 11:03
Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում ներկայացրել է Ադրբեջանի կողմից գերիների վերադարձի ձգձգման հարցը
16/02/21 10:33
Ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը. ՄԻՊ-ը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին հաղորդում է ներկայացրել
28/12/20 23:01
Ներկայում ընթանում է մարդասիրական կարևորագույն գործընթաց՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ․ Արման Թաթոյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան