Ռուսաստանում դատապարտված Հրաչյա Հարությունյանին մինչև այս ամսվա վերջ կարտահանձնեն Հայաստանին։ Այս մասին տեղեկացնում է «ՌուսԱրմԻնֆո»-ն:
«Հավանաբար, Հարությունյանի արտահանձնումը տեղի կունենա առաջիկա օրերին, ենթադրվում է՝ հաջորդ շաբաթվա ընթացքում»,- ասել է լրատվական գործակալության աղբյուրը։
Ըստ «ՌուսԱրմԻնֆո»-ի տեղեկությունների՝ ֆինանսական պարտավորությունները, որոնք խոչընդոտում էին ՀՀ քաղաքացու արտահանձնմանը, ամբողջովին իրականացվել են։
Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսին մոսկովյան դատարանը Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման՝ մերձմոսկովյան Պոդոլսկից ոչ հեռու տեղի ունեցած ՃՏՊ-ի գործով։ Հարությունյանի վարած «ԿամԱզ»-ը բախվել էր ուղևորատար ավտոբուսի, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։