Խորհրդարանում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը:
Գրանցվել է 91 պատգամավոր: Նիստի ընթացքում պատգամավորները կքննարկեն ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում հավանության է արժանացրել և Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել կառավարության ծրագիրը: