Ռուսաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանից պահանջում է դադարեցնել հայկական ծագումով ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականությունը: Փոխանցում է «Տասս»-ը։

 

«Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջան ժամանող ռուսաստանցի քաղաքացիները խտրականության են ենթարկվում՝ ըստ էթնիկ պատկանելության։ Տարեսկզբից Ռուսաստանի 25 քաղաքացու թույլ չեն տվել մտնել Ադրբեջան»,-ընդգծել են ԱԳՆ-ում։

 

Շարունակում ենք պահանջել  դադարեցնել այդ վրդովեցուցիչ պրակտիկան, քանի որ այդ պրակտիկան «երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետ անհամատեղելի» են իհարկե, մենք հետևություններ ենք անելու ստեղծված իրավիճակից»,-նշել են գերատեսչությունում։

 

Նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ տարեսկզբից 25 ՌԴ քաղաքացիներ չեն կարողացել մուտք գործել Ադրբեջան, նրանք Բաքվի օդանավակայանում սովորականից ավելի երկար են սպասել՝ առանց հացի, ջրի բուժօգնության, ինչից հետո իրենց իսկ հաշվին  հետ են ուղարկվել։