ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը համառոտ ներկայացրեց, թե հիմնականում ինչ սպառազինությամբ է համալրվել հայկական բանակը 2016թ.:

Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ հայկական զինված ուժերը 2016թ. ապահովվել են նոր զենիթահրթիռային համալիրներով, ավտոտրանսպորտային ինժեներական միջոցներով, տեխնիկապես հագեցվել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը:

«Ձեռք են բերվել ջերմատեսիլ դիտարկման համակարգեր, ջերմատեսիլ նշանոցներ: Առաջնագծի ստորաբաժանումները հագեցվել են տեխնիկական նոր միջոցներով, իրականացվել են համապատասխան ինժեներական աշխատանքներ»,- ասաց պատգամավորը: