Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 7-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում հուլիսի 7-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 10-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 8-9-ը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան, 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Oդի ջերմաստիճանը հուլիսի 7-ին կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև 9-10-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում հուլիսի 7-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: