Shasmshyan.com կայքը գրում է.
Այսօր հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորյունի փողոցի 5 շենքի 43 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով, փրկարար ծառայության ավագ լեյտենենտ Ահարոն Ղազարյանի գլխավորությամբ:
Փրակարարները ընթերականների ներկայությամբ բացելով տան դուռը, հյուրասենյակում բազմոցի վրա հայտնաբերել են տղամադրու դի: Այս պահին նշված հասցե են ժամանում ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հավանաբար դեպքի վայր կժամանեն նաև Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հանրությանը հայտնի «Ճվճվ Արո» մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանն էր, ով մի քանի օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան: