ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է՝ մահացած ազատամարտիկի ընտանիքից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցվածքրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 56-ամյա տղամարդուն:
Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մահացած ազատամարտիկի՝անօթևան ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ կողմից հատկացված դրամական միջոցիցառանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու հանգամանքները, մեխանիզմը:
Նախնական քննության տվյալներով՝ ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահը (ծնված 1961թ.), տեղյակ լինելով, որ երկրորդ խմբիհաշմանդամ, 2010թ. մահացած ազատամարտիկ Հ. Անտոնյանի ընտանիքը որպես անօթևան հաշվառված է բնակարան գնելու համարանհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցողների ցուցակում, 2012թ. սկզբին հանդիպել է վերջինիսայրուն և իր օգնությունն առաջարկել՝ բնակարան գնելու համար նախատեսված գումարը ստանալու հարցում: ՀՀ պաշտպանությաննախարարի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից, սահմանված կարգով, 21.04.2012թ. որոշում է կայացվել՝Հ.Անտոնյանի ընտանիքին երկու սենյականոց բնակարան գնելու համար գումար հատկացնելու մասին։ Նշված գումարը Հ. Անտոնյանի կնոջհաշվի համարին փոխանցվելուց հետո 56-ամյա տղամարդը ներկայացրել է, թե իբր իր միջամտությամբ է կայացվել նշված որոշումը, թե, իբր,իրականում նրան պետք է փոխանցվեր մեկ սենյականոց բնակարան գնելու համար անհրաժեշտ գումար, սակայն նախատեսվածից ավելգումար է փոխանցվել։ 2012թ. ապրիլի 28-ին վերջինիս համոզել է կանխիկացնել ու իրեն տալ, իբր, ավել փոխանցված՝ 4.801.194 ՀՀ դրամգումարը, ինչը խաբեությամբ հափշտակել է:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 56-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀքրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնողդատախազին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե