Այսօրվա միջոցառումը ցույց է տալիս, որ մեր հասարակությունը չի հանդուրժում և չի հանդուրժի զենքի միջոցով քաղաքական հարցեր լուծելու որևէ փորձ: Այս մասին այսօր ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:
 
Հարցին ` Սասնա Ծռերի գործողությունները ապստամբություն համարում է, Շահնազարյանը պատասխանեց. «Ո՛չ, դա ահաբեկչություն է, և դրա մասին բազմիցս ասել եմ»:
 
Նման հոդվածով մեղադրանք չկա առաջադրված` դիտարկմանն ի պատասխան Դավիթ Շահնազարյանն ընդգծեց, որ դա արդեն դատախազության սխալն է: