Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

 


Մասնավորապես, 2017թ. հուլիսի 31-ից կգործարկվեն հետևյալ հասցեներում տեղադրված տեսախցիկները՝ Մաշտոց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկ, Ամիրյան-Անրի Վեռնոյ փողոցների խաչմերուկ:

 


Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: