«Նախորդ տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումը, որի նպատակն էր կարևորել Հայաստանը որպես ներդրումային երկիր, զարգացնել կապեր՝ Եվրասիական տնտեսական միության գործարար համայնքների և ԵՏՄ անդամ երկրների  իշխանության, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ երկրների ու ինտեգրացիոն ասոցիացիաների  միջև»:

 Նախաձեռնողը ՌԴ հայերի միության նախագահ  Արա Աբրահամյանն էր:

«Իրավունքը» Արա Աբրահամյանի եղբորից՝  Սերգեյ Աբրահամյանից տեղեկացել է, որ այս տարի, հոկտեմբերի 5-7-ը, տեղի կունենա ֆորումի 2-րդ համաժողովը: Սերգեյ Աբրահամյանից թերթը հետաքրքրվել է՝ Արա Աբրահամյանը տնտեսական ծրագրեր Հայաստանում  իրագործելու է, թե ոչ:

«Որքանով տեղյակ եմ, Արա Աբրահամյանը տնտեսական մի ծրագիր ունի:  Խոսքը ռուսական ընկերությունների  ներդրումների մասին է:  Սեպտեմբերին ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է Սերգեյ Աբրահամյանը»,-գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք թերթի այսօրվա համարում: