Ադրբեջանցի կինը Թուրքիայի Ալանյայի շրջանում գտնվող զբոսաշրջային համալիրներից մեկում օգոստոսի 1-ին  ողջակիզել իր ամուսնուն:

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Կինը նախապես շշով հարվածել է ամուսնուն, ինչի արդյունքում վերջինս վիրավորվել է, ապա գազազած կինը հրկիզել է հյուրանոցի սենյակը:

Դեպքի վայր են ժամանել տեղի հրշեջ ծառայության և շտապօգնության մի քանի հաշվարկներ:

Կրակը մարել են, բայց տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել:

Նշվում է, որ կինն այդ քայլին դիմել է հերթական վիճաբանությունից հետո:

Ադրբեջանցի կինը ձերբակալվել է, ընթանում է հետաքննություն:

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ` ամուսինը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: