Վալենսիայի օրենսդիր ժողովը հեռացրել է նահանգի արխիվի աշխատակցին, որը տասը տարի աշխատանքի չէր ներկայանում, բայց աշխատավարձ էր ստանում: Այդ մասին հայտնել է La Sexta հեռուստաալիքը:
2006 թվականից Կառլես Ռեսիոն տարեկան ստանում էր 50 հազար եվրո: Նա աշխատանքի էր գալիս 7:00-ին եւ գալը նշում էր էլեկտրոնային համակարգում, կես ժամ անց հեռանում Էր հաստատությունից եւ վերադառնում 16:00-ին, որպեսզի նշում անի գնալու մասին: Նա ինքն ասում է, որ «միշտ նույն բանն էր անում. աշխատում էր փաստաթղթերի հետ», իսկ դա, իր կարծիքով, սեւ աշխատանք է:
«Աշխատանքից ազատ ժամանակ նա կոմիքսներ էր նկարում: Իսկ 2005 թվականին արխիվում աշխատանքի տեղավորվելուց առաջ սեփական տունը պոռնկատուն էր դարձրել գեյերի համար:
Ներկայում Կառլես Ռեսիոն հիվանդության թերթիկ է վերցրել: Պատգամավորները պետք է որոշեն՝ պատժի ինչ միջոցներ ձեռնարկել Կառլեսի անմիջական պետի՝ արխիվի տնօրեն Մարիա Խոսե Գիլի նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: