Հայաստանի կառավարության պետական գույքի կառավարման վարչությունն այսօր' մարտի 5-ին աճուրդի կհանի Հայաստանի ԱԳՆ շենքը: Աճուրդը տեղի կունենա ժամը 12:30-ին, «Աճուրդի կենտրոնում»:
Այն տեղի կունենա կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1675-Ն որոշմամբ: Ըստ այդմ, վաճառքի է հանվում Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող՝ 14,241.9 քմ մակերեսով շենք-շինությունները եւ դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված հողամասը:
Աճուրդի մեկնարկային գինը 51 270 840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամ է' ԿԲ կողմից հրապարակված արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով:
Աճուրդի հաղթողի հետ գույքի օտարման պայմանագիրը պետք է կնքվի մինչեւ 2013 թվականի ապրիլի 30-ը:
Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով, որին կարող են մասնակցել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ համայնքները: