Բարսելոնայի կենտրոնում փիքափը հետիոտներին վրաերթի է ենթարկել, ինչից հետո երկու զինված անձ ներխուժել են քաղաքի ռեստորաններից մեկը: Այդ մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:

Փիքափը շարժվել է Բարսելոնայի տուրիստական կենտրոնում հավաքված մարդկանց ուղղությամբ, կան վիրավորներ: Ռամբլա փողոցը շրջափակվել է, փակվել է մետրոն: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության ավտոմեքենաներ:

Զոհերի թիվը հասել է 13-ի: 

Դեպքի հետևանքով վիրավորների մասին տեղեկատվությունը դեռևս չի թարմացվել: Ավելի վաղ նշվում էր 20 մարդ մասին:

Տեղի ունեցածը ոստիկանությունը գնահատել է որպես ահաբեկչություն:  Հայտնի է դարձել, որ փիքափի դեպքից հետո Բարսելոնայի թուրքական ռեստորաններից մեկը ներխուժած երկու զինված անձինք պատանդներ են պահում:

Ոստիկանությունը հայտարարել է, որ տեղի ունեցածը համարվում է ահաբեկչություն: