ՀՀ պաշտպանության նախարարության ուղղաթիռի միջոցով օգոստոսի 18-ին վաղ առավոտյան «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացված հետախուզության արդյունքում պարզվել է, որ անտառի անմատչելի (ցամաքային ճանապարհով) տարածքներում առկա են ծխացող օջախներ:

 

Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀՊՆ ուղղաթիռը հրդեհի օջախների տեղանք է հասցրել ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական խմբերը՝ տեղում հետմարման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

 


ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ օրվա ընթացքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում. առանձին օջախների կրկնակի բռնկումից խուսափելու համար ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները՝ անվտանգության խոնավ գոտիներ ապահովելով ծխացող օջախների շուրջ: