Արթուր Ալեքսանյանը մեդալների իր հավաքածուն ավելացրեց ևս մեկ ոսկով' հերթական փառահեղ էջը գրելով հայկական, մասնավորապես, Գյումրու սպորտի տարեգրությունում: Օլիմպիական չեմպիոն հռչակվելուց մեկ տարի անց գյումրեցի մարզիկը կարիերայի ընթացքում երրորդ անգամ հաղթեց հունահռոմեական ոճի ըմբաշամարտի Աշխարհի առաջնությունում:
Նորընծա չեմպիոնը հայրենիք կվերադառնա վաղը' օգոստոսի 23-ին: Գյումրին պատրաստվում է մեծ շուքով դիմավորել իր դյուցազնին քաղաքի կենտրոնական հրապարակում: