Օգոստոսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:25-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 01 XX 033 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Մանկավարժական համալսարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է աղբյուրը, հետիոտնը՝ Վանաձոր քաղաքի Գիրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ, 37-ամյա Կարեն Նալբանդյանը, մարմնական վնասվածքներով (հիմնականում կոտրվածքներ) տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները Niva-ի մոտ չեն հայտնաբերել վարորդին և այս պահին ճշտում են վարորդի ինքնությունը: Չի բացառվում, որ վարորդը տուժածին ինքն է տեղափոխել հիվանդանոց, կամ էլ նրան թողնելով անօգնական՝ հեռացել է դեպքի վայրից: Այս պահին այդ 2 վարկածը ստուգվում է:
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի նախկին դատախազության դատախազ Արծվիկ Ասատրյանի տղային՝ Երևան քաղաքի Վրացական 4-րդ նրբանցքի բնակիչ, 24-ամյա Սևակ Ասատրյանին:
Մանրամանսերը՝ սկզբնաղբյուրում