Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Այս մասին մարզիկը գրել է ինստագրամի իր էջում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ըմբշամարտի դպրոցի բացման կազմակերպման հարցը: Երիտասարդների շրջանում մարզական կրթության խթանման գաղափարը նախագահ Սահակյանը մեծ հետաքրքրությամբ է ընդունել և խոստացել է տրամադրել բազմակողմանի աջակցություն:
Մարզիկը նշել է, որ Արցախում իրեն դիմավորել են մեծ ջերմությամբ և շնորհակալություն է հայտնել բոլորին: