Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը խիստ գրառմամբ արձագանքել է Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի հերթական հայատյաց ելույթին:

Անկարայի քաղաքապետը Twitter-ի իր միկրոբլոգում կատարած մի գրառմամբ վիրավորել էր թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավոր, «Կանաչների» համանախագահ Ջեմ Օզդեմիրին, ով հայտնի է որպես Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով և աչքի է ընկնում թուրքական կառավարության նկատմամբ խիստ քննադատական մոտեցմամբ: Կիսվելով Օզդեմիրի նկարով՝ Գյոքչեքը նրան անվանել էր «հայի սպասավոր» , «դավաճան»:

Պատասխանելով Մելիհ Գյոքչեքի գրառմանը՝ Փայլանը մասնավորապես գրել է. «Օզդեմիրը պատմության մեջ կմտնի  որպես Թուրքիայի հպարտություն: Իսկ դու՝ որպես ռասիստ, ֆաշիստ, անարգ»:

 

Աղբյուր`    Ermenihaber.am