Ավարտվեց պատանի երկրապահների ճամբարային գործընթացը: Վերջին՝ 14-րդ հերթափոխի պատանիներն ու աղջիկներն էլ են անհամբերությամբ ու կարոտով սպասելու հաջորդ ամռանը: Այս հերթափոխի երեխաներին էր վիճակված ընդունելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի նվիրած կիթառը, որի հնչյուններն ավելի տպավորիչ կդարձնեն ամառային երեկոները ճամբարի խարույկի շուրջ:
Երկրապահական ճամաբարը հաջողությամբ ավարտեց իր առաքելությունը: