Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, Toyota Camri մակնիշի 35 MG 119 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով եղել է 60-65 տարեկան կին. տեղեկացնում է Shamshyan.com-ը:

 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը իր մեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն ճանապարհին կինը մահացել է:

Վարորդը մեղայականով ներկայացել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: