Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մասնակցել Նյու Յորքում սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է RIA Novosti-ն:

«Ոչ, Ռուսաստանի նախագահի մասնակցություն չի ծրագրվում»,- ասել է նա:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կբացվի սեպտեմբերի 12-ին: 72-րդ նստաշրջանում ռուսական պատվիրակության կազմը կգլխավորի ԱԳ նախարար Սերգել Լավրովը: Պուտինը չի մասնակցել Գլխավոր ասամբլեային նաև նախորդ տարի, սական 2015-ին ոչ միայն մասնակցել է, այլև ելույթ ունեցել: