Հայաստանը մտել է Ռուսաստանից արտագնա տուրայցելությունների ամենամեծ քանակով լավագույն 30 երկրների ցանկ (26-րդ տեղ). ՏուրՍտատ գործակալությունը վերլուծել է ՌԴ-ից արտագնա տուրիզմի վիճակագրությունը 2017 թվականի առաջին կիսամյակի համար։
Ինչպես տեղեկացնում է ՏուրՍտատ-ը, Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների քանակը 2017թ. առաջին վեց ամիսներին աճել է 37%-ով և կազմել 171 հազար, իսկ արտագնա զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կամել է 17 միլիոն։