Հայաստանը վթարների և դրանց պատճառով զոհերի քանակով 1 մլն բնակչության հաշվով աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը։
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
«Կարող եմ ասել, որ Հայաստանում երթևեկության մշակույթ գոյություն չունի, որովհետև անընդհատ ավտովթարներ են լինում, վրաերթներ։ 2013-2016 թվականներին մոտ 5000 ավտովթար է եղել, որոնց 10 տոկոսը՝ մահվան ելքով, ինչն, իրոք, խայտառակ ցուցանիշ է։ 2016 թվականին թվերը մի փոքր պակասել էին»,- նշեց Հովհաննիսյանը։
«Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահի խոսքով՝ քանի դեռ վարորդական վկայականները վաճառվում են, ՃՏՊ-ները չեն նվազի։
«Ճանապարհային ոստիկանությունից ինձ դեռ չեն տրամադրել ճանապարհատրանսպորտային պատահարների, ավտովթարներից զոհերի թիվը, որովհետև այն դեռ ամբողջական չէ։ Այնտեղից ասացին նաև, որ այդ թիվը կհրապարակվի տարեվերջին»,- ընդգծեց Տիգրան Հովհաննիսյանը։